ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վորոնեժցի հայը պատրաստ է ասֆալտի գործարան հիմնել Արցախում (News.am)

Մեզ մոտ Վորոնեժից մարդիկ կան, ովքեր պատրաստ են ասֆալտի գործարան հիմնել Արցախում ճանապարհների կառուցման համար: Այս մասին փետրվարի 17-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը:

Նա պարզաբանել է, որ խոսքը Ռուսաստանի հայերի միության Վորոնեժի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Կամո Չոբանյանի մասին է:

«Նա Ռուսաստանի քաղաքացի է, երկար տարիներ ապրել է Հայաստանում: Հենց «Ռոսդոռստռոյ»-ը սկսի այնտեղ իր աշխատանքները, նա պատրաստ է իր գործարանն անմիջապես տեղափոխել այնտեղ»,- պարզաբանել է Անանյանցը: Նրա խոսքով` շատ այլ մարդիկ եւս պատրաստակամություն են հայտնել օգնել Արցախի վերականգնմանը:

«Ռուսաստանի բառացիորեն բոլոր մարզերը պարտավորություններ են ստանձնել: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը բոլորին առաջադրանքներ է տվել: Նա, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի (Արցախի նախագահ` խմբ.), շատ է մտահոգված Ղարաբաղում տեղի ունեցողի կապակցությամբ»,- եզրափակել է նա:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: