ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախում փետրվարի 17-ին իրականացված 36  թեստավորման արդյունքում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:

Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով,որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով 2021 թվականի ընթացքում  իրականացվել է 2873 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20 հազար 321 թեստավորում»,-նշել են նախարարությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: