Գործող իշխանությունը գերիների հարցի լուծման համար բավականին վտանգավոր մարտավարություն է ընտրել

Գործող իշխանությունը որևէ կերպ ադեկվատություն չի դրսևորում ստեղծված իրավիճակի, Հայաստանի պետական շահերի համար առաջացած մարտահրավերների նկատմամբ։
Մոսկվայում կայացած Լավրով-Այվազյան հանդիպումը, ինչպես նաև Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ գործող իշխանությունն ունակ չէ առաջ մղելու Հայաստանի և Արցախի համար ստեղծված իրավիճակից բխող գերակայությունները: Իշխանության օրակարգում միայն ռազմագերիների հարցն է, ինչից թյուր տպավորություն է ստեղծվում, որ մենք այլ խնդիրներ, այլ մարտահրավերներ չունենք:
Այսպես, Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ հայկական կողմը մտահոգություն է հայտնել միայն ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ կետն Ադրբեջանի կողմից լիարժեք չկատարելու մասին, այն դեպքում, որ դա նոյեմբերի 10-ի հայտարարության միակ կետը չէ, որ Ադրբեջանը խախտել է (լիարժեք չի պահպանվել նաև հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել տարածքների նկատմամբ, որոնք, ըստ հայտարարության, պետք է գտնվեին հայկական կողմի վերահսկողության տակ): Սակայն Հայաստանի գործող իշխանությունը սրա մասին նախընտրում է լռել՝ այդպիսով հնարավորություն տալով Ադրբեջանին անարգել շարունակել այդ գործելաոճը:
Վերադառնալով ռազմագերիների խնդրին` պետք է նկատել, որ անգամ հումանիտար բնույթի օրակարգ առաջ մղելու անկարող իշխանությունը, զուտ հանրային ճնշումներից իրենց ազատելու նպատակով, այդ հարցի լուծման համար բավականին վտանգավոր մարտավարություն է ընտրել: ԱԳ նախարարը Լավորվի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին։
Ռազմագերի հարցը նախապայման դարձնելով՝ Հայաստանն Ադրբեջանին «հուշում» է իր ցանկություններին հասնելու հեշտ ճանապարհներից մեկը՝ հատկապես երբ և՛ Հայաստանի, և՛ Արցախի բնակչության անվտանգությունն այս պահին չափազանց խոցելի է: Սակայն, ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ համոզվել ենք, գործող իշխանությունը նման ռիսկերը չի հաշվարկում:
Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության կենսագործման ճանապարհին առաջացած խոչընդոտներին, նկատենք, որ այս պահին կողմերի օրակարգում ապաշրջափակման հարցն է՝ իսկ ավելի հստակ հունվարի 11-ի համատեղ հայտարարության կենսագործումը: Ի դեպ, Լավրով-Այվազյան հանդիպման օրը կայացել է նաև Լավովի հեռախոսազրույցը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Oրակարգում եղել է միայն հունվարի 11-ի համատեղ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը:
Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը բավականին ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում՝ չշեղվելով նախապես սահմանված ժամանակացույցից: Խոչընդոտների մասին խոսելիս ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմից ակնկալվում են ինչ-ինչ զիջումներ, և իշխանությունն, ընդհանուր առմամբ, դեմ չէ հերթական անգամ Հայաստանի պետական շահերի դեմ գործողություններ անելուն: Իսկ գերիների հարցն այդ զիջումների հետ կապելով՝ իշխանությունը փորձում է որոշակիորեն մեղմել հանրային դժգոհությունները:
Ի դեպ, նկատենք, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի իշխանությունն այս խնդրի լուծման հետ է կապում նոյեմբերի 10-ի հայտարարության մյուս կետերի իրականացումը: Նման դիրքորոշում էր հայտնել նաև Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունները տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ դրական արդյունք կունենա միայն գերիների խնդրի լուծման դեպքում: Սակայն արդյունքում հունվարի 11-ի հայտարարությունը բացառապես վերաբերում էր ապաշրջափակմանը, ոչ մի խոսք չկար գերիների խնդրի մասին:
Որպես կանոն, կողմերի միջև քննարկվող իրական օրակարգն առնչություն չունի նրա հետ, ինչ ներկայացնում է գործող իշխանությունը սեփական հանրությանը:
-
07:32
Երիտասարդական ԵԱ.Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
-
11:45
ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին
-
23:09
Սահմանադրության օրը՝ երթ, հուլիսի 8-ին՝ հանրահավաք․ «Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները
-
22:02
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 2,06 կմ/ժ