ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 603,88 դրամ ԱՐԾԱԹ - 375,5 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 353,04 դրամ

Արա Սաղաթելյանին և Կարեն Բեքարյանին առաջադրված մեղադրանքի իրավական կողմն աբսուրդի ժանրից է. սահմանադրագետ

Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի նկատմամբ իրականացվող ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդման մասով դեռ բազմաթիվ անգամներ կխոսեն թե՛ նրանց փաստաբանները, թե՛ իրավապաշտպանները և թե՛ իրավաբանական համայնքի բազմաթիվ հարգարժան ներկայացուցիչներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նշված մեղադրանքի փաստական կողմը հիմնազուրկ է, որևէ կապ չունի իրականության հետ և տարբեր անձանց հիվանդ երևակայության արդյունք է, հնարավոր չէ չանդրադառնալ առաջադրված մեղադրանքների իրավական կողմին։

Ըստ տարածված հաղորդագրությունների՝ Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանին մեղադրանքը է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այն է՝

1.      ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը,

2.      ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,

3.       ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածը` ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը։

Այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգիրքն իմպերատիվ արգելք է սահմանում, նույն գործողության կատարման համար անձին միաժամանակ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ և 226.2-րդ հոդվածներով։

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը սահմանում է, որ որևէ արարք կարող է որակվել 226.2-րդ հոդվածով, եթե բացակայում են 226-րդ հոդվածի հատկանիշները։

Ինչ վերաբերում է 307.4-րդ հոդվածին, ապա ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածումը արգելող կանոնների գործողությունը կասեցվել է Սահմանադրական դատարանի կողմից։

Այսինքն, Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ նորմերը ժամանակավորապես դադարել են լինել ՀՀ իրավական համակարգի մաս։

Հետևաբար, այդ նորմերի ենթադրյալ խախտման համար որևէ անձ չի կարող ենթարկվել պատասխանատվության կամ քրեական հետապնդման։

Այսինքն, առաջադրված մեղադրանքի իրավական կողմն աբսուրդի ժանրից է և հավաստում է Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական բնույթը»,- գրել է Մելոյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
25.01.2022
17°  30° 
26.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։