Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի և ազդեցությունների վերադասավորում. ԱԳ նախարար

ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնակցել է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում» օրակարգով փակ ձևաչափով նիստին: ԱԳ նախարարը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Անշուշտ, այսօրվա քննարկումը շատ կարևոր է, և ես միշտ կողմնակից եմ, որ նման ձևաչափով քննարկումներ պարբերաբար տեղի ունենան, որովհետև իրապես իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Կարծում եմ՝ մենք պարբերաբար պետք է միմյանց տեղեկացնենք մեր կատարած աշխատանքների և անելիքների վերաբերյալ, ինչպես նաև համադրենք մեր աշխատանքն այն իմաստով, որ խորհրդարանական դիվանագիտությունը մեծապես կարևորվում է, այն կարևոր գործիք է մեր ընդհանուր դիվանագիտության համար:
Հարգելի գործընկերներ,
44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի և ազդեցությունների վերադասավորում: Այս գործընթացը դեռևս ամբողջովին չի բյուրեղացել, և դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: Այնուհանդերձ, կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում:
Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը:
Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի բռնազավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը:
Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախ և առաջ, պետք է ձևավորվի վստահության միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն: Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը, մասնավորապես, արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ։ Միևնույն ժամանակ, մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այս ձևաչափը: Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որն առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջմղումը:
Եվրասիական տարածաշրջանի վրա կազդի մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում: Հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուասատանի և Ադրբեջանի առաջնորդների հունվարի 11-ի հանդիպման արդյունքով ստեղծվել է աշխատանքային խումբ երեք պետությունների փոխվարչապետների համատեղ համանախագահությամբ:
Ինչպես մատնանշված է եռակողմ հայտարարության մեջ, ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժն առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների։
Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացմանը, պետությունների միջև համագործակցության ապահովմանը, տնտեսական ներուժի բացահայտմանը և արդյունավետ իրացմանը։ Արդյունքում, մինչև 2020թ., չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, ակնհայտ էր միության անդամ-պետությունների առևտրաշրջանառության խթանման, միասնական շուկաների ձևավորման, սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ցուցանիշների մոտարկման և զարգացման դրական միտումը։
Նախորդ տարվա առաջին եռամսյակից ի վեր համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել Եվրասիական տնտեսական միության ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա՝ պայմանավորված նաև տրանսպորտային հաղորդակցության խափանումներով, միության անդամ որոշ երկրներ քաղաքացիների մուտքի արգելքով։ 2020թ. հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 մլրդ. ԱՄՆ դոլլար։ Կան կանխատեսումներ, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսությունը կկրճատվի ևս 3,9 տոկոսով։ Միևնույն ժամանակ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020թ. նույն ժամանակահատվածում կրճատվել է ընդամենը 2 տոկոսով՝ կազմելով 2,03 մլրդ. ԱՄՆ դոլար։ Միության անդամ-պետությունների կողմից տնտեսություններին օժանդակելու ակտիվ միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսական անկման խորությունը բավականին նվազեց, իսկ միավորման գործիքակազմի շնորհիվ հաջողվեց մեղմել տնտեսական բացասական հետևանքները։ Անշուշտ, Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի։ ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրսբերմանն ուղղված միասնական ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ, և կնպաստեն միության ներսում համագործակցային շղթաների առաջացմանը։ Տնտեսական կայուն շուկաների և գործընկերների ձեռքբերումը, եվրասիական հիմնական դերակատարների սերտ համագործակցությունը կնպաստեն Հայաստանի համապարփակ անվտանգության ամրապնդմանը, ինչն իր հերթին իր դրական ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանում։
Շնորհակալություն»:
-
19:50
Իրաքում փակ դռների հետևում կայացել է Հռոմի պապի և այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը
-
19:13
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
18:48
Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան
-
18:42
Մարտի 5-ին և 6-ին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
-
17:13
ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տալիս օգտագործել ճանապարհորդների համար «իմունային անձնագրեր»
-
16:47
Օնիկ Գասպարյանին աջակցության ակցիայի մասնակիցները երթով միացան ընդդիմության հանրահավաքին
-
16:39
ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության
-
15:39
Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով
-
15:09
Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 5 հիվանդ
-
14:33
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ
-
13:06
Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ
-
12:13
Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի` բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով․ ՄԻՊ
-
11:47
Բայդենը երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 174257-ի
-
09:25
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
08:45
Մարկոս Պիզելլին՝ Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան
-
07:38
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
-
21:22
Ո՞վ էր կործանված ուղղաթիռի թուրք գեներալը և ի՞նչ կապ ուներ Արցախում կիրառված Bayraktar-ների հետ
-
21:03
Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
-
20:38
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 5 կմ/ժ