ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 788,81 դրամ ԱՐԾԱԹ - 460,98 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 871,2 դրամ

ԵԽԽՎ-ն դժգոհ է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունից

«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ»: Այս մասին ասվում է Հայաստանում մոնիտորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Բորիան Աբերգի և Քիմո Կիլյունենի հայտարարության մեջ, փոխանցում է News.am-ը:

«Մասնավորապես, մենք անընդունելի ենք համարում Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից երեկ արված հայտարարությունը, որը դեմոկրատական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականի կոչ էր պարունակվում: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական ​​գործիչներին լիովին հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` առկա իրավիճակի անհապաղ ապասրման համար: Հայաստանն իր նորագույն պատմության շատ բարդ փուլում է գտնվում և առավել քան երբևէ հանգստության, զսպվածության, խոհեմության և բոլոր շահագրգիռ կողմերի` ժողովրդավարական սկզբունքներին անսասան աջակցության կարիքն ունի` իր առջև ծառացած քաղաքական ճգնաժամը լուծելու համար»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 11 կմ/ժ
23 C°
 
15°  27° 
18.05.2021
15°  30° 
19.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: