ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը պատերազմի ընթացքում դիտավորյալ թիրախավորել է Արցախի բուժհաստատությունները. Human Rights Watch

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն իր պաշտոնական կայքում նոր հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվել աշնանն Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ռազմական հանցագործությունների թեմային:

Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը պատերազմական գործողությունների ընթացքում դիտավորությամբ թիրախավորել են Արցախի բժշկական հաստատությունները և ենթակառուցվածքները, փոխանցում է Tert.am-ը: 

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Մարտակերտի հանրային հիվանդանոցին: Միևնույն ժամանակ, հոկտեմբերին քաղաքի արվարձանում տեղակայված զինվորական հոսպիտալի վրա ապօրինի գրոհ է իրականացվել:

Բացի այդ, HRW-ի տվյալներով, արբանյակի միջոցով ուղղորդվող իսրայելական LARA-160 հրթիռահրետանային համակարգը դիտավորյալ է օգտագործվել զինվորական հոսպիտալի դեմ:

Կազմակերպությունը փաստում է, որ հանրային հիվանդանոցի վրա հարձակումների ընթացքում կիրառվել են նաև «Գրադ» տեսակի հրթիռներ, ինչպես նաև կասետային ռումբեր, որոնց օգտագործումն արգելված է:

Կազմակերպությունը վերլուծել է նաև վերաբերելի արբանյակային պատկերները և սոցիալական  ցանցերում հրապարակված տեսագրությունները և լուսանկարները: Այս առնչությամբ HRW-ը նշում է՝  սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ռազմական շտապօգնության ավտոմեքենայի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը, որի պատճառով ռազմական բժիշկ է զոհվել, դարձյալ դիտավորություն է եղել: 

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում ավելի վաղ կազմակերպության կողմից ներկայացված Ստեփանակերտի երկու հիվանդանոցների ավերածությունների թեմային: Այս առնչությամբ HRW-ը հստակեցնում է, որ իրականում հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, շտապօգնության մեքենաները համարվում են քաղաքացիական օբյեկտներ, որոնք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Կազմակերպությունը, վկայակոչելով ՀՀ պաշտոնական տվյալները, մանրամասնել է, որ ադրբեջանական կողմի քայլերի հետևանքով Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում, ընդհանուր առմամբ, վնաս է հասցվել 9 բուժհաստատությունների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: