ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: 

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են:

Շիրակի, Կոտայքի և Լոռու, Արագածոտնի (բացի Թալին քաղաքից) մարզերում Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մառախուղ է։

Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: