ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի կառավարության յոթ պաշտոնյաների և ռուսական 14 հաստատությունների նկատմամբ` Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս միջոցառումների շրջանակներում ֆինանսների նախարարությունը միանում է Պետդեպարտամենտին և առևտրի նախարարությանը»,- ասել է նա:

ԱՄՆ-ը նաև խստացնում է Ռուսաստան արտահանման սահմանափակումները, «սև ցուցակում» ընդգրկում է 14 հաստատությունների:

«Նրանցից ինը ռուսական են, երեքը՝ Գերմանիայից, մեկը՝ Շվեյցարիայից, մեկը՝ պետական հետազոտական ինստիտուտ է: Նրանք բոլորը զբաղվում են այնպիսի գործողություններով, որոնք հակասում են ամերիկյան շահերին՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում»,- հայտարարել է պաշտոնյան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    12 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: