Որքանո՞վ է հավանական Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումն այս փուլում
Չնայած Իրանը և Միացյալ Նահանգների նոր վարչակազմը հայտարարում են 2015 թվականին կնքված միջուկային գործարքին վերադառնալու անհրաժեշտության մասին, սակայն մինչ օրս կողմերն այս հարցում որևէ առաջընթաց չեն գրացնել: Օրերս Իրանը պաշտոնապես մերժեց միջուկային գործարքի հարցով ԱՄՆ հետ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու վերաբերյալ ԵՄ առաջարկությունը: Թեհրանում գործարքին վերադառնալու համար բանակցությունների անհրաժեշտություն չեն տեսնում. միակ նախապայմանն ԱՄՆ կողմից պատժամիջոցների չեղարկումն է, ինչից անմիջապես հետ Իրանը պարտավորվում է վերականգել միջուկային գործարքի իր կրճատված պարտավորությունները:
Վաշինգտոնի կարծիքով՝ քայլերի հերթականությունը պետք է հակառակը լինի: Այս պահին սա կողմերի միջև առկա հիմնական հակասությունն է: Ամերիկյան վարչակազմն, որն, ի դեպ, հայտարարել է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու Թրամփի քաղաքականության ձախողման մասին, այս փուլում հրաժարվել է գործարքը բարելավելու մտադրությունից և ցանկանում է վերակագնել 2015 թվականին կնքված համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ միջուկային գործարքի համաձայն՝ Իրանը կարող էր ուրանը հարստացնել մինչև 3.67 տոկոս, սակայն ԱՄՆ կողմից միջուկային գործարքից դուրս գալուց հետո Իրանն անցել է այդ սահմանագիծը: 2021 թվականի հունվարից Թեհրանն ուրանը հարստացնում է 20 տոկոսով: Սա լուրջ անհանգստություն է առաջացրել միջազգային հանրության մոտ: Լուրջ անհանգստության մեկ այլ առիթ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական գործունեությունը սահմանափակելու մասին Թեհրանի որոշումը, որն ուժի մեջ մտավ փետրվարի վերջին: Տեսախցիկների ձայնագրությունները կպահվեն 3 ամիս, որից հետո, պայմանավորված ամերիկյան պատժամիջոցներից չեղարկման գործընթացով, կա՛մ կոչնչացվեն, կա՛մ կտրամադրվեն ԱԷՄԳ-ին:
Այսպիսով, Իրանի միջուկային գործունեությունը միջազգային հանրության համար այլևս թափանցիկ չէ:
Թեև 20 տոկոս հարստացված ուրանը չի դիտվում ոչ խաղաղ նպատակներով ուրանի հարստացում, սակայն սա համարվում է բեկման կետ միջուկային զենքի համար անհրաժեշտ 90 տոկոս հարստացած ուրան ստանալու համար: 20 տոկոս հարստացած ուրանից 90 տոկոս ստանալու համար արդեն շատ ավելի քիչ ծախս է պահանջվում:
Օրերս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարեց, որ Իրանը կարող է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս՝ ելնելով պետության կարիքներից: Այսպիսով, Իրանն, ըստ էության, չի բացառում ռազմական նպատակներով ուրանի հարստացումը:
Սակայն ստեղծված պայմաններում ավելի շատ տպավորություն է, որ Իրանը փորձում է այդ կերպ «շանտաժի» ենթարկել միջուկային գործարքի հարցում շահագրգիռ կողմերին, որպեսզի վերջիններս հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն ԱՄՆ կողմից սահմանված հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ: Քանի դեռ Թեհրանում այս կապակցությամբ դեռ հույսեր ունեն, մինչև 60 տոկոս հարստացած ուրանի անհրաժեշտություն Թեհրանում չեն տեսնի:
Իսկ Իրանի իշխանություններն այս հարցում ժամանակային սահմանափակում ունեն, ամռանը նշանակված են նախագահական ընտրություններ, և դրանց արդյունքների վրա էական ազդեցություն է ունենալու պատժամիջոցների հարցի հանգուցալուծումը: Սա, բնականաբար, հասկանում են նաև Վաշինգտոնում:
Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ Միջուկային գործարքի ապագան կախված չէ միայն Իրան-ԱՄՆ հարաբերութուններից: Այստեղ էական ազդեցություն կարող է ունենալ Իսրայելը, որի համար մտահոգիչ է ոչ միայն Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերումը, այլև տարածաշրջանում իր գլխավոր մրցակցի տնտեսական զարգացումը, ինչն էական ազդեցություն կունենան վերջինիս տարածաշրջանային դերի վրա:
այլ նյութեր այս թեմայով
- Պուտինը և Ռաիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական...
- Անհրաժեշտ է հարգել տարածաշրջանում հայերի իրավունքները. Ռաիսի Ինչ վերաբերում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք շեշտում ենք, որ հայերի իրավունքները պետք...
- Տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ «Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է Իրանի Իսլամական...
- Իրանը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան Տարածաշրջանում հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի (օդաչուներին ուղղված ծանուցման հապավումը)...
- Իրանը Ղարաբաղը դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, սակայն տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով. Իրանի ԱԳ նախարար Նա գրառումն արել է Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ