ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անարդար խաղաղությունը չի կարող երկար տևել. Ռ. Քոչարյան

Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կհանգեցնի նոր պատերազմի, այսօր ռուսական ԶԼՄ-ների համար կազմակերպված մամուլի ասուլիսում ասել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է Sputnik գործակալության հայկական ծառայությունը։ 

Նրա խոսքով, պատերազմը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ Հայաստանի իշխանությունների ձախողումն էր:

«Այժմ Մինսկի խումբն անհրաժեշտ է: Ռուսաստանը նույնպես դրա կարիքն ունի: Թե ինչ ուղղությամբ կընթանա ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացը, դժվար է ասել: Բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ անարդար խաղաղությունը չի կարող երկար տևել», - նշել է նախկին նախագահը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել Վերսալի անարդար հաշտության պայմանագրի պատճառով:

«Եթե կողմերից մեկը համաձայն չէ պատերազմի արդյունքի հետ, ապա «սպասեք նոր պատերազմի»: Դա տեղի կունենա, երբ լինեն առավել հարմար աշխարհաքաղաքական պայմաններ և դրա համար անհրաժեշտ այլ խթանիչներ: Մենք պետք է գտնենք քաղաքական լուծում: Եվ եթե Ադրբեջանում կարծեն, որ լուծել են Ղարաբաղի խնդիրը, ապա դա կնշանակի հակառակը` չնայած այսօրվա լավագույն դիրքերին», - ասել է Քոչարյանը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: