ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարտի 1-ի դեպքերը ներկայիս իրավիճակի համեմատ «մանկական խաղեր» են. Քոչարյան

Հայաստանի իշխանությունները ռազմական դրության ռեժիմը չեն վերացնում, որպեսզի թույլ չտան իրենց անվստահության քվե հայտնեն։ Ռուսական ԶԼՄ-ների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Sputnik Armenia-ն։

«Մարտի 1-ի դեպքը «մակական խաղեր» է այն բանի համեմատ, ինչ հիմա է կատարվում։ Արդեն մեկ տարի է, որ արտակարգ դրության պայմաններում ենք ապրում։ Արդեն 4 ամիս է, ինչ պատերազմը դադարեցվել է, իսկ ռազմական դրությունը գործում է։ Ռազմական դրության ռեժիմը պահպանելու ողջ իմաստն այն է, որպեսզի իշխանությանն անվստահություն չհայտնեն»,–ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի հարցով իր դեմ հարուցված քրգործին, երկրորդ նախագահը նշեց, որ իշխանությունը չի ուզում քրգործն ավարտին հասցնել, այլ փորձում են այն 7-8 տարի ձգձգել։

Նրա խոսքով` ո՛չ ինքը, ո՛չ էլ փաստաբանները չեն հասկանում իրեն վերագրվող մեղադրանքի` Սահմանադրական կարգի տապալման և 2008-ին իր կողմից հայտարարված արտակարգ դրության կապը։

«Ես մինչև հիմա ինձ վերագրվող մեղադրանքի էությունն այդպես էլ չեմ հասկացել»,–ասաց Քոչարյանը։ Նա նշեց, որ զանգվածային անկարգություններ են եղել, որոնց ժամանակ նաև մեծ թվով ոստիկաններ են տուժել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: