ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհետ կորածների հարցերով մոտ 2 500 քաղաքացի է դիմել ռուս խաղաղապահների մարդասիրական կենտրոն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածների հարցերով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոն է դիմել է ընդհանուր առմամբ մոտ 2 հազար 500 քաղաքացի, այդ թվում՝ 600-ը «Թեժ գծով» բացված հեռախոսահամարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Շարունակում է գործել ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոնը, որտեղ անհետ կորածների տվյալների հավաքագրման նպատակով բացի քաղաքացիների ընդունելությունից, գործում է նաև «Թեժ գիծ»: Անհետ կորածների որոնման աշխատանքները կազմակերպվում են ռուս խաղաղապահ զինծառայողների կողմից՝  «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ: Բոլոր հաղորդումները գրանցվում են, ընդգրկվում տվյալների շտեմարանում, ապա փոխանցվում որոնողական համատեղ խմբերին»,- հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: