ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին Կանանց միջազգային օրվա առթիվ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Այս մասին հայտնում է Lurer.com-ը: 

Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների մշտական  բնակության վայրեր վերադարձի, քաղաքացիական մեքենաների տեղաշարժի, Լաչինի միջանցքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Լաչինի միջանցքով քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի անվտանգության ապահովման ժամանակ ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին, նաև շնորհավորել են նրանց կանանց միջազգային օրվա առթիվ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: