ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՍԴ-ում նախագահի դիմումը մուտք է եղել. եռօրյա ժամկետում կորոշվի դրա համապատասխանությունը ՍԴ օրենքի պահանջներին

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով նախագահի դիմումը մուտքագրվել է ՀՀ Սահմանադրական դատարան։

«Եռօրյա ժամկետում պետք է որոշվի դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո շարունակվելու է դիմումի նախնական ուսումնասիրության փուլը։

«Այն նախատեսում է 30-օրյա ժամկետ՝ դիմումն ստանալու պահից սկսած։ Նշված ժամկետում որոշվելու է դիմումի հետագա ճակատագիրը», - տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցով դիմել է Սահմանադրական դատարան։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: