ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի և դատարանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու

ՀՀ սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 23-ին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին հայտնում է News.am-ը:

Դիմումների վերաբերյալ որոշման հրապարակման ժամկետի մասին Արման Դիլանյանը ոչինչ չհայտնեց։

Նշենք, որ սույն դիմումը բանավոր ընթացակարգով քննության առնելու վերաբերյալ ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց։

Միջնորդության քննարկումն անցավ բավականին լարված մթնոլորտում։

Որոշվեց միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը հայտնել քվեարկությամբ. ՍԴ դատավորները 4 դեմ, 4 կողմ ձայների քվեարկությամբ մերժեցին ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով։

Նշված կառույցներից պատասխան ստացվեց 2020 թվականի ամռանը։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցում չկա. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին նիստ էր նշանակվել, սակայն ԱԺ-ն ՍԴ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել քննությունը, նշելով, թե պետք է ծանոթանա Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: