ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 115,59 դրամ ԱՐԾԱԹ - 449,37 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 906,28 դրամ

Ազնավուրի հարսանեկան արարողությունը հայտնվել է 13 հարսանիքի մասին պատմող Vogue-ի հոդվածում

Vogue ամսագրի ֆրանսիական հրատարակությունը նյութ է պատրաստել 13 աստղային զույգերի մասին, որոնք ամուսնացել են «մեղքերի քաղաքում»՝ Լաս Վեգասում՝ հրապարակելով լուսանկարներ արարողությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ պատմություններից մեկն էլ հայտնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի և Ուլլա Տորսելի հարսանիքի մասին է:

Vogue-ում հրապարակված՝ 1967 թվականին արված լուսանկարում Շառլ Ազնավուրը և Ուլլա Տորսելն են, ովքեր Լաս Վեգասի Ֆլամինգո հյուրանոցում կտրում են իրենց հարսանեկան տորթը:

Ի դեպ, զույգը հարսանեկան երկու արարողություն է ունեցել. երկրորդ անգամ Շառլը և Ուլլան պսակադրվել են Փարիզի հայկական եկեղեցում:

Հեղինակավոր ամսագրի կողմից հրապարակված մյուս 12 լուսանկարներում այնպիսի հեղինակավոր դեմքեր են, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին և Պրիսիլա Բոլյեն, Ֆրանկ Սինատրան և Միա Ֆերոուն, Էլիզաբեթ Թեյլորը և Էդի Ֆիշերը, Ռիչարդ Գիրը և Սինդի Քրոուֆորդը, Բրյուս Ուիլիսը և Դեմի Մուրը, Անջելինա Ջոլին և Բիլի Բոբ Թորնթոնը, Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը և այլք:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 9 կմ/ժ
12 C°
 
11°  22° 
08.05.2021
13°  25° 
09.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: