ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումները

Մարտի 23-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայկական զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, հայ-ռուսական ռազմական համագործակցության, մասնավորապես՝ համատեղ զորախմբերի միասնական գործողությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը։ Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Սյունիքում իրականացվող անվտանգության միջոցառումներին։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: