ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկիրն արյունով հեղեղվել է, երբ Փաշինյանը հազարավոր կյանքեր զոհեց «դավաճան» չանվանվելու համար

Հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի ողբերգությունները ներքաղաքական պայքարի համատեքստում ամենաշատ շահակված և շահարկվող թեմաներ են: Հասարակության մի ստվար զանգվածի մոտ այս երկու ողբերգությունների կապակցությամբ էլ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով, մնացել են բազմաթիվ անպատասխան հարցեր:

Թեև Նիկոլ Փաշինյանը  2018 թվականին իշխանությունը ստանձնելուց հետո մեկ անգամ չէ, որ հայտարարել է մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված լինելու մասին, սակայն մինչ օրս հասարակությունը չի ստացել իրեն հուզող հարցերի հստակ պատասխանները, իսկ Փաշինյանը, որը բոլոր ժամանակներում՝ թե՛ ընդդիմություն եղած ժամանակ, թե՛ իշխանության գալուց հետո ամենաշատն է շահարկել հասարակության համար այս շատ զգայուն թեմաները, շարունակում է իր այս գործելաոճը:

Օրերս Արագածոտնի մարզի համայնքներում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ մարդիկ «դեռևս չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով, եվ ուզում են, որ Հայաստանը կրկին արյունով հեղեվի»:

Չպետք է մոռանալ, որ հենց Նիկոլ Փաշինյանն անմասն չի եղել Մարտի 1-ին թափված արյանը, ինչն ամրագրված է դատարանի վճռով:

Սակայն սա միակ ասպեկտը չէ, որն առնվազն բարոյական տեսանկյունից, թույլ չի տալիս Փաշինյանին նման հայտարարություն անել:

Երկիրն արյունով հեղեղելու մասին խոսում է մի մարդ, որն, ինչպես ինքն է ասում պատերազմում պարտության թիվ մեկ պատասխանուն է, որը պատերազմի 4-րդ օրն ունենալով Գլխավոր շտաբի պետի զգուշացումը կանգնեցելու պատերազմը, և մինչև նոյեմբերի 9-ը ունենալով դրա հնարավորությունը չկանգնեցրեց պատերազմը, գիտակցված զոհելով հազարավոր կյանքեր  զուտ իրեն դավաճան չանվանելու համար:

Երկիրն արյունով հեղեղելու մասին խոսում է մի մարդ, որը հետպատերազմյան ամիսներին մեկ անգամ չէ, որ փորձել է քաղաքացիական բախումներ հրահրել: Բոլորս հիշում ենք Փաշինյանի հայտնի գրառումն այն մասին, որ ինքը սպասում է առաջնագծի զինվորներին՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»:

Այո՛, հետպատերազմյան 5 ամսիների ընթացքում մեզ հաջողվեց խուսափել քաղաքացիական բախումներից, սակայն դա որևէ կերպ Փաշինյանի վաստակը չէ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    04.12.2024
       
    05.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: