ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30,434.78 դրամ ԱՐԾԱԹ - 448.59 դրամ ՊԼԱՏԻՆ - 20,679.84 դրամ

Պատերազմի հետևանքով զոհված 1605 զինծառայողների ընտանիք ստացել է հատուցում

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ներկայացրել է 2021թ,  մարտի 24-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը.

«Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 155 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 2017-ն է, որից 1605-ը` այս պատերազմի արդյունքում: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ bit.ly/38p9RIN։ 

«Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1240 շահառուներ, նրանցից 194-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1046-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` bit.ly/3pMgWdV։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 7 կմ/ժ
11 C°
 
13°  25° 
09.05.2021
  16° 
10.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: