ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը. Մհեր Գրիգորյան

«Գործում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբ, մենք մի քանի նիստ ունեցել ենք, գործում են նաև ենթախմբեր՝ թվով երկուսը, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, մյուսը՝ իրավական, մաքսային և նմանատիպ այլ հարցերի հետ կապված»,- Աժ-ում հայտարարեց  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակմանը վերաբերյալ հարցին, փոխանցում է Panorama.am-ը:

Փոխվարչապետը նշեց, որ առաջընթաց կա, բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ պլանավորել էինք որոշակի իմաստով մինչև մարտի 1-ը մի զեկույց պատրաստել, բայց դա հնարավոր չի եղել, որովհետև առաջացել է հավելյալ փորձագիտական աշխատանքների անհարաժեշտություն:

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների հարցը խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման համատեքստում՝ բոլոր հնարավոր ուղղություններով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: