ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահների ներկայությունն այստեղ խաղաղության և կայունության ապահովման կարևորագույն գրավականներից է. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը՝ ռուս–թուրքական հարաբերությունների և տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Նկատելի են ոչ միայն հիբրիդային պատերազմի դրսևորումներ, այլև դասական բախումներ, որովհետև ահաբեկիչների հետ մեկտեղ Թուրքիան շատ ակտիվ ապակայունացնող դերակատարություն ունի բավականին լայն տարածաշրջանում՝ մասնավորապես, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, ակտիվացել է Լիբիայում, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջոցով նաև դեստրուկտիվ գործունեություն է ծավալում Միջերկրական ծովի արևելյան շրջաններում, հատկապես էներգակիրների պայքարում և այլն։

Թուրքիայի դերակատարությունը նաև երևում է Բալկաններում, իսկ վերջին ժամանակահատվածում առանձնակի թատերաբեմ է դարձել Անդրկովկասը։ Իհարկե, այստեղ մենք պետք է քաղաքականությունը բաժանենք երկու մասի՝ մեկը ֆորմալ՝ դիվանագիտական կապեր, հարաբերություններ։ Այստեղ բնական է, որ Թուրքիան, ունենալով աշխարհաքաղաքական պայքարի շատ հարուստ փորձ, փորձում է պաշտոնական ձևով կոծկել, քողարկել այդ հակամարտությունները։ Մյուս հարթությունում Թուրքիայի շահերը բախվում են և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի շահերի հետ, երբեմն հակասում են նաև ԱՄՆ ու եվրոպական տարբեր երկրների և Չինաստանի շահերին։ Այսինքն, մենք տեսնում ենք մի երկիր, որն իր ագրեսիվ քաղաքականությամբ բախվում է շատ ու շատ երկրների և ընդհանրապես քաղաքակիրթ մարդկության շահերի հետ։

Ռուս խաղաղապահների ներկայությունն այստեղ խաղաղության և կայունության ապահովման կարևորագույն գրավականներից է, իսկ Թուրքիան իր քաղաքականությամբ փորձում է խարխլել այդ խաղաղությունն ու կայունությունը։ Մենք տեսել ենք, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչպիսի դերակատարություն է ունեցել Թուրքիան։ Ռուսաստանն ունենում է հակառակ դերակատարություն՝ խաղաղություն և կայունություն պահպանող դերակատարություն։ Մոտեցումներն ու նպատակները տարբեր են։ Իհարկե նաև Արցախի լինելիությունն ինքնին նույնպես թույլ չի տալիս, որպեսզի Թուրքիան իրականացնի իր հանցավոր քաղաքականությունը և մարմնավորի իր հեռու գնացող պանթուրքիստական ծրագրերը։

Կարծում եմ՝ Ռուսաստանը պարտավոր է կանխել պանթուրքիստական ծրագրերի իրականացումը, որովհետև այլ դեպքում կլինեն անկանխատեսելի հետևանքներ նույն Ռուսաստանի համար։ Թուրքիայում ու Ադրբեջանում չեն թաքցնում թուրքական ուժերի ստեղծումը, համատեղ ծրագրերը, իրենց պանթուրքիստական երազանքները։ Իսկ եթե պանթուրքիզմն իրականանա, առաջին հերթին թիրախը հենց Ռուսաստանի Դաշնությունն է լինելու»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 63%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: