ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արթուր Թովմասյանը հանդիպել է Վիտալի Բալասանյանի հետ

Մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:

Քննարկվել են երկրի անվտանգության հետ կապված հարցեր: Ազգային ժողովի նախագահը անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարևան երկրի քաղաքական ուժերի անհանդուրժողական կեցվածքը:

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով պատերազմն է կանգնեցվել, Արցախի կարգավիճակի հարցը դեռ օրակարգում է,Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,այլապես կհայաթափվի, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը պիտի բարձրացվի», - ասել է Արթուր Թովմասյանը՝ շեշտելով, որ բանակցային գործընթացը պիտի շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստան կատարած այցի արդյունքներին: Քննարկվել է Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու հարցը:

Քննարկվել են նաև օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացրել է խորհրդի հավանությանը արժանացած օրենքների նախագծերը, դրանք կքննարկվեն արտահերթ լիագումար նիստի ժամանակացույցով:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արտահերթ լիագումար նիստ է հրավիրվում Ազգային ժողովի նախագահին հասցեագրած պաշտոնական գրություն ուղարկելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: