ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում քաղաքական տարբեր նպատակների համար. ՀՀ ՄԻՊ

Գերիների չվերադարձնելու, անհետ կորածների նաև մարմինների որոնման մարդասիրական հարցերը տեղավորվում են Ադրբեջանի ատելության ու թշնամանքի քաղաքականության կոնտեքստում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, հայտնում է Aysor.am-ը: Թաթոյանը նշեց՝ Ադրբեջանը գերիների հարցում այնքան է ստել, որ խճճվել է իր ստերի մեջ:

Պաշտպանը կարևորեց միջազգային ճնշումները:

«Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում՝ դա ակնհայտորեն օգտագործելով քաղաքական տարբեր նպատակների համար: Օրինակ՝ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ տարածքային տարբեր հարցերի հետ կապված իրենք օգտագործում են գերիների հարցը: Դա պատերազմական հանցագործության հասնող արարք է: Մենք միջազգային կառույցներին դա պետք է ճիշտ ներկայացնենք», - ասաց Թաթոյանը:

Նա ավելացրեց, որ Ադրբեջանը փորձում է իրավական ինստացիաները հեռու պահել և միայն քաղաքականի ներքո աշխատել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: