ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ պետդեպն արձանագրել է ԼՂ պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը, Ադրբեջանի հանցագործությունները

Alex Wong/Getty Images

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը 2020 թվականի Մարդու իրավունքների զեկույցի Ադրբեջանին առնչվող հատվածում արձանագրել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի աջակցությունը և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զեկույցում մասնավորապես արձանագրվել է, թե ինչպես պատերազմի սկզբում՝ հոկտեմբերի առաջին օրերին տարածվեցին տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինվորականները Հադրութում խոշտանգում և սպանում են երկու հայ քաղաքացիական անձանց:

Պետդեպարտամենտի զեկույցում հիշատակվել է դեկտեմբերի 10-ին Amnesty International-ի հրապարակած զեկույցը՝ հիմնված 22 տեսանյութերի վրա, որտեղ ևս արձանագրվել էին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայերի խոշտանգման ու սպանության դեպքեր, որոնք կազմակերպությունը որակել էր որպես «պատերազմական հանցագործություն»: Նշվել է, որ նմանօրինակ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել նաև հայ ռազմագերիների նկատմամբ: Բացի այդ, արձանագրվել է, որ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղում օգտագործել են արգելված տեսակի զինամթերք, մասնավորապես կլաստերային ռումբեր:

Նշվել է, որ թեպետ ադրբեջանական կողմը հերքում է, սակայն Հայաստանի կառավարությունը հաղորդել է, որ Ադրբեջանի զինված ուժերն օգտագործել են հրթիռներ ու ռումբեր՝ թիրախավորելով Ստեփանակերտը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ Լեռնային Ղարաբաղի ամենամեծ քաղաքը թողնելով առանց ջրի և էլեկտրականության:

Պետդեպն արձանագրել է, որ պատերազմում Ադրբեջանը կարողացել է հաջողության հասնել թուրքական աջակցության շնորհիվ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: