ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 115,59 դրամ ԱՐԾԱԹ - 449,37 դրամ ՊԼԱՏԻՆ - 20 906,28 դրամ

Տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը ձեռնտու է բոլոր կողմերին․ Սերգեյ Ռուդենկո

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» հրատարակությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման գործընթացը,հայտնում է Թերթ-ը:

«Տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը ձեռնտու է բոլոր կողմերին: Հարավային Կովկասը տուժել է երկար ժամանակ, և դեռևս տառապում է փոխադարձ շրջափակումներից և նորմալ համագործակցություն հաստատելու անկարողությունից: Այսօր կան նշաններ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ: Տրանսպորտային միջանցքները և տնտեսական հաղորդակցությունները պետք է բացվեն և զարգանան բոլոր ազիմուտներով՝ տարածաշրջանի երկրները «կապելով» մեկ տարածաշրջանային ցանցի մեջ:

Այս առումով մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները: Այս մեխանիզմի շրջանակներում դիտարկվում և վերլուծվում են բոլոր հնարավոր փոխադրման ուղիները: Սա շատ բարդ և կոմպլեքսային գործընթաց է, որում ներգրավված են 3 երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարևոր է այն որոշումների ընդունումը, որոնք թույլ կտան, միաժամանակ պահպանելով շահերի հավասարակշռությունը և աստիճանաբար ամրապնդելով փոխվստահությունը, վերացնել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով»,-հայտարարել է Ռուդենկոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 7 կմ/ժ
12 C°
 
11°  22° 
08.05.2021
13°  25° 
09.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: