ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկազ Մկրտչյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայություն շքանշանով

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում պատերազմի մասնակից Հայկազ Զավենի Մկրտչյանի հետմահու պարգևատրման արարարողությունը։ Այն կազմակերպվել է երրորդ բանակային կորպուսի կողմից։

Հայկազ Մկրտչյանը կռվել է հարավային ուղղությամբ, վիրավորվել է Կարմիր Շուկայում, ինչից հետո՝ անմահացել։ Նա մասնակցել է նաև հուլիսյան մարտերին, այդ ժամանակ պարգևատրվել է Մարտական հերթապահություն շքանշանով։

Հայկազ Մկրտչյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատևվեց Մարտական ծառայություն շքանշանով, փոխանցում է Aysor.am-ը։

Հասարակական գործիչ, «Կանաչ ապագա» ՀԿ նախագահ, ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանի խոսքով՝ այս պարգևատրումների կարիքն իրականում Հայկազը կամ մյուս զոհված տղաները չունեն։

«Այս արարողությունները մեզ են պետք՝ ողջերիս, որպեսզի կարողանանք հասկանալ ու գնահատել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով պահպանեցին մեր հայրենիքը, և հետագա սերունդներին նաև կարողանանք դաստիարակել հենց իրենց օրինակով», - «Եռաբլուրում» լրագրողներին ասաց Վահագն Վարագյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ արարողություններն իրականում մեր հասարակությանն արթնացնելու, ճիշտ ուղղորդելու և դաստիարակելու համար են.

«Համալսարնում ոչ միայն մասնագիտական գիտելիքներ են տրվում, նաև որպես քաղաքացիներ են դաստիարակվում։ Համալսարանը կարևոր նշանակություն ունի մեր պետության կյանքում։ Ցավով եմ նշում, որ այս պատերազմին նույնպես համալսարանը մեծ կորուստներ ունեցավ. 60-ից ավելի նահատակներ ու անհետ կորածներ ունենք»։

Վահագն Վարագյանն ասաց՝ Ապրիլյան պատերազմում մենք հաղթեցինք, բայց ցավոք, մեր հասարակությունն այդ պատերազմից դասեր չքաղեց.

«Ե՛վ Ապրիլյան պատերազմի, և՛ այս պատերազմի նահատակները մեզ ուժ են հաղորդելու և ուղղորդելու են դեպի նորանոր հաղթանակներ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: