ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օտարերկրյա առաջնորդները չեն հրավիրվի Մոսկվայում նախատեսված Հաղթանակի շքերթին. Պեսկով

Օտար երկրներից ժամանած հյուրերը չեն հրավիրվի մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-րդ ամյակին նվիրված տոնակատարությանը: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ոչ, սա հոբելյանական տարի չէ, ուստի օտարերկրյա մասնակիցներ չեն հրավիրվի»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այս տարի Հաղթանակի շքերթի հրավերներ կուղարկվեն օտարերկրյա ղեկավարներին:

Պեսկովը շեշտել է, որ «մյուս հարցերում, հավանաբար, կգործի (հյուրերին) շքերթին հրավիրելու սովորական ռեժիմը, սակայն՝ այն նրբություններով, որոնք կսահմանվեն մեր սանիտարական մարմինների կողմից»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: