ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն Սլովակիայից պահանջել է վերադարձնել «Սպուտնիկ V» պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը

Ռուսաստանը Սլովակիայից պահանջել է վերադարձնել «Սպուտնիկ V» պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը, քանի որ այդ երկիրը խախտել է պայմանագիրը, հայտնում է EurAsia Daily լրատվական կայքը՝ հղում տալով Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի տարածած հայտարարությունը։

«Ցավոք, խախտելով գործող պայմանագիրը, Դեղամիջոցների վերահսկման պետական ինստիտուտը սաբոտաժ է արել` պատվաստանյութը դիտմամբ փորձարկման ուղարկելով այնպիսի լաբորատորիա, որը ներառված չէ ԵՄ դեղամիջոցների վերահսկման պաշտոնական լաբորատորիաների ցանցում` չնայած, որ ցանցում ներառվածները հասանելի են եղել», - գրված է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հիմնադրամը հավելել է նաև, որ տեղեկությունն այն մասին, որ Սլովակիա մատակարարված պատվաստանյութերը տարբերվում են բնօրինակից, կեղծ է։

Միևնույն ժամանակ, շեշտվել է, որ ռուսական պատվաստանյութի բոլոր խմբաքանակները նույն որակի են և որակի խիստ հսկողություն են անցնում «Գամալեյա» կենտրոնում, իսկ պատվաստանյութի որակը հաստատում են աշխարհի 59 երկրներում գործող կարգավորող մարմինները:

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը պահանջել է դեղամիջոցն ուղարկել ԵՄ կողմից հաստատված լաբորատորիա, իսկ ապրիլի 6-ին նամակ է ուղարկել՝ խնդրելով, պայմանագրի բազմաթիվ խախտումների պատճառով, պատվաստանյութը վերադարձնել Ռուսաստան, որպեսզի այն հնարավոր լինի այլ երկրներում։

Լրատվական կայքը հիշեցրել է, որ Սլովակիան եվրոպական առաջին պետություններից էր, որ գնել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ։ Առաջին խմբաքանակը ժամանել է մարտի 1-ին՝ 200 հազար դեղաչափով, որի գնումը երկրում կառավարական ճգնաժամ է առաջացրել և վարչապետ Իգոր Մատովիչը հրաժարական է տվել։ Ավելի ուշ Սլովակիայի դեղերի ազգային վարչությունը հայտնել էր, որ պատվաստանյութի ներկրված չափաբաժինը տարբերվում է այն դեղամիջոցից, որը նկարագրվում է բժշկական ոլորտում հայտնի The Lancet ամսագրում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: