ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրապարակվել է արքայազն Ֆիլիպի վերջին ցանկությունը

Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը ցանկանում էր տանը, իր անկողնում հանգիստ մեռնել: «Լենտա ռու»-ի փոխանցմամբ, Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հանգուցյալ ամուսնու վերջին ցանկությունը «New York Post»-ին հայտնել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Նրա խոսքով՝ դուքսը իսկապես ցանկանում էր խաղաղ մահանալ Վինձորի ամրոցում: «Ֆիլիպը աղմուկ չէր ուզում: Նա ուզում էր ամեն ինչ անել իր ճանապարհով մինչև վերջ»,- պարզաբանել է պարբերականի զրուցակիցը, փոխանցում է Panorama.am:

Բացի այդ, արքայազն Ֆիլիպը ցանկացել է, որ չանցկացվի պետական հուղարկավորություն, չնայած նա իրավունք ուներ այդ արարողությանը, քանի որ թագուհու ամուսինն էր: Փոխարենը մասնավոր ծառայության միջոցով ռազմական հուղարկավորություն կկազմակերպվի Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում, հայտնել է «The Mirror»-ը:

Արքայազն Ֆիլիպը կյանքից հեռացավ ապրիլի 9-ին՝ Վինձորի ամրոցում, 99 տարեկան հասակում: Երկու ամսից՝ հունիսի 10-ին, նա պետք է դառնար 100 տարեկան: Մահվան ոչ մի պատճառ չի նշվել:  Բրիտանիայում 20-օրյա համազգային սուգ է հայտարարվել:

Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպը ծնվել է 1921 թվականին, իսկ Եղիսաբեթ Երկրորդի հետ ամուսնացած է 1947 թվականից: Ֆիլիպն արքայազն Չարլզի հայրն է և արքայազներ Հարրիի և Ուիլյամի պապը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: