«Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխությունները Հայաստանում բանկային գաղտնիքի երևույթի նկատմամբ ռիսկերի շարունակությունն են

Օրերս ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած ՀՀ «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Նշված նախագծով նախատեսվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր։
Հաղորդվում է, որ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառելու է բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման տվյալները, ինչպես նաև բանկի վերաբերյալ տեղեկությունները:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հավաստմամբ, ռեեստրն արձանագրում է միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հաշիվների կամ պահատուփերի տիրապետելու փաստը, բայց ոչ՝ բանկային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկություն, այդ թվում՝ հաշիվների պարունակություն, ֆինանսական շարժ և այլն:
Միասնական ռեեստրի ներդրման անհրաժեշտությունը հիմնավորվում է ՀՀ Կառավարության կողմից 2019թ.-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության» միջոցառումների ծրագրով:
Նշենք, որ բանկային հաշիվների միասնական ռեեստրը նորություն չէ: Այն լայն կիրառվող գործիք է Եվրոպական Միությունում: ԵՄ-ում այդ հարթակը ներդրվեց 2015թ. Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Բանկային հաշիվների միասնական ռեեստր գործում է մասնավորապես Չեխիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մոլդովայում, Ավստրիայում և այլն:
Որքան էլ որ լինեն հավաստիացումներ, որ միասնական ռեեստրում արձանագրվում են միայն բանկային հաշիվների կամ պահատուփերի փաստը և ոչ մի ինֆորմացիա դրանցում ֆինանսական շարժերի մասին, այն բավական խնդրահարույց նախաձեռնություն է: Նախ, այստեղ անհրաժեշտ են օրենսդրական մակարդակով շատ հստակ երաշխիքներ, որ ֆինանսական շարժերի մասին տեղեկատվության արտահոսք տեղի չի ունենա: Ակնկալել այսօրվա իշխանությունից վստահելի գործողություններ, մեղմ ասած, դժվար է: Մյուս կողմից այս ամենը հակակոռուպցիոն ռազմավարության տրամաբանության ներքո պատկերացնելու պարագայում, մենք կրկին հիշում ենք, որ նախորդ երկուսուկես տարիների ընթացքում կոռուպցիայի բացահայտման ոչ մի լուրջ արդյուք այս իշխանությունը չի գրանցել, փոխարենն այդ փաթեթավորմամբ հասցրել է ՀՀ պետական շահին մեծ վնասներ հասցնել: Օրինակ, «Հարավկովկասյան երկաթուղիների»-ի հետ կապված իբրև կոռուպիցոն սկանդալը, որի արդյոնքում միայն ունեցանք հարված ներդրումային գրավչությանը: Կամ «Սանիթեք» ընկերության հետ կապված իրադարձությունները, որոնք այսօր Հայաստանը կանգնեցրել են միջազգային արբիտրաժի դռների առաջ:
Երկրորդ խնդիրը մասնավոր հատվածի գործունեության նկատմամբ վերահսկողական մեխանիզմի ներդրման մեջ է: Առևտրային բանկերը մասնավոր սուբյեկտներ են և իրենց տիրապետած ինֆորմացիան, որը համարվում է նաև իրենց մասնավոր սեփականությունը, որքանով է նպատակահարմար տրամադրել պետական կառույցին, անհասականալի է: Այստեղ ուղղակի համեմատությունն ու հղվելը եվրոպական երկրների փորձին կոռեկտ չէ: Թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ այդ երկրներն ու իրենց ֆինանսական համակարգերը կայացած են այնքան, որ ռեեստրի ստեղծումը դժվար թե լուրջ մարտահրավերներ առաջացնի , օրինակ ներդրումների համատեքստում:
Մինչդեռ նույնը չենք կարող ասել Հայաստանի համար: Չնայած Հայաստանի բանկային համակարգը գործող պետական ինստիտուտներից քիչ թե շատ կայացածներից մեկն է, սակայն այսօր հատկապես, կորոնավիրուսի և պատերազմի հետանքները կրողն է և ցանկացած մասնավոր բանկի կողմից իր հաճախորդների հաշիվների ներկայացումը վերահսկողական օրգանին կարող է լրացուցիչ անվստահություն, ուստի օրինակ կապիտալի արտահոսքի տեսքով լրացուցիչ խնդիրներ առաջացնել:
Մեզ մոտ այսպիսի ռեեստրի ստեղծումը գուցե այնքան խնդրահարուց չլիներ, որքան կա մեկ այլ՝ ավելի վաղ կատարված փոփոխության ֆոնին: Խոսքը 2020թ.-ին «Բանկային գաղտնիքի մասին օրենքում» արված փոփոխություններին է վերաբերում, որով բանկային գաղնտիք համարվող ինֆորմացիայի հասանելիությունը իրավապահ մարմինների համար մեղմացվեց, ըստ էության՝ թուլացնելով բանկային գաղտնիք երևույթն առհասարակ: Այսինքն, բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծումը պետք է դիտարկել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների շարունակության մեջ՝ որպես միասնական հարթակ, որտեղից կարելի է ավելի հեշտ ու արագ տիրապետել այդ թվում բանկային գաղտնիք համարվող տեղեկատվությանը:
Սա հերթական փոփոխություններից է, երբ խնդիրն իր էությամբ գուցե նոնսենսային իրադարձություն չէ, բայց մեզ մոտ, ստեղծված իրավիճակում կամ առկա այլ հարակից հարցերի համատեքստում, ժամանակավրեպ է և լի մարտահրավերներով: Այդպիսի օրինակներից հիշեցնենք գույքահարկի համակարգի բարեփոխում անվանումը ստացած փոփոխությունները, որով անգամներով բարձրացավ գույքի համար վճարվող հարկը:
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
-
14:21
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 3,6 կմ/ժ