ԵՐԵՎԱՆ -0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ժողովուրդների՝ ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով

ԵԱՀԿ Մինսկի խումբն իր վերջին հայտարարությամբ, ըստ էության, Ադրբեջանին կոչ արեց հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը, փոխանցում է News.am:

Նրա խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները կրկին հիշեցրել են Ադրբեջանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարման անհրաժեշտության մասին՝ ներառյալ ռազմագերիների վերադարձը, ինչպես նաեւ կոչ արել ադրբեջանական կողմին հրաժարվել ապակառուցողական քաղաքականությունից, որը խանգարում է երկու երկրների միջեւ երկխոսությանը:

Նախարարը նկատեց, որ Երեւանը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից եւ պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ԼՂ հակամարտության հետագա կարգավորման համար:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0 կմ/ժ
-0 C°
 
16°   
03.04.2023
19°   
04.04.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: