ԱԱԾ-ն անհիմն անտարբերություն է ցուցաբերում թշնամական պետությունից Հայաստանին բավականին մեծ գումար փոխանցելու հարցին. Նաիրա Կարապետյան
Համաշխարհային բանկի զեկույցից տեղեկանում ենք, որ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211մլն ԱՄՆ դոլար գումար: Այս հարցի առնչությամբ ԱԺ պատգամավորի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ն պատասխանել է, որ իրենց հայտնի չէ նման տեղեկություն և հավելյան պարզաբանումների համար առաջարկել է դիմել ՀՀ Կենտրոնական բանկ:
«Այստեղ զարմանալի է ոչ միայն այն փաստը, որ ԱԱԾ-ն ուղղորդում է տեղեկությունը ճշտել Կենտրոնական բանկից, այլև անհիմն անտարբերություն է ցուցաբերում թշնամական պետությունից Հայաստանի Հանրապետություն բավականին մեծ գումար փոխանցելու հարցին: Ո՞ր կառույցը, եթե ոչ ԱԱԾ-ն պետք է ապահովի մեր պետության անվտանգությունը: Խոսքը դեռևս 2018 թվականին է վերաբերում» , - մեզ հետ զրույցում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:
«Ուշագրավ է, որ բառացիորեն օրեր առաջ Ալիևը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին համարում է իր պետության քաղաքացիներ, որևէ ռազմական գործողություններ իրենց նկատմամբ չի պատրաստվում իրականացնել, և նաև դրանով է պայմանավորված հումանիտար և լոգիստիկ շարունակական օգնությունը նրանց» , - ավելավրեց Նաիրա Կարապետյանը:
Շեշտելով, որ մեզ հայտնի է դեռ միայն 2018 թվականի փոխանցման մասին տեղեկությունը, մեր զրուցակիցը տարակուսանք հայտնեց, թե նոր իշխանությունների այս տարիների փակ բանակցությունները և ԱԱԾ այս պահվածքը հիմք են տալիս ենթադրելու, որ բացառված չէ, որ այդպիսի փոխանցումներ եղած լինեն նաև հաջորդ տարիներին` 2019թ., 2020թ., գուցե` 2021թ.: «Ամեն դեպքում, ԱԱԾ-ն պետք է ունենա հստակ պատասխան այս փոխանցման վերաբերյալ և այդ պատասխանը ներկայացնի նաև մեր հասարակությանը, քանի որ, ցավոք, Ալիևի բոլոր հայտարարություններն ու հանդգնությունները չեն ստանում մեր իշխանությունների կողմից որևէ պատասխան, և շատ բարդ է հասկանալ, թե որն է սուտ, իսկ որը` ցավալի ճշմարտություն», - ամփոփեց Կարապետյանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ