ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Ղարաբաղի հեռավոր շրջանների բնակիչներին

Ռուս ռազմական բժիշկները մասնագիտացված բուժօգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի դժվարամատչելի շրջանների բնակիչներին։ Այս մասին հայտնում է Sputnik-Արմենիան՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վրա:

Մասնավորապես, լեռնային տեղանքում գտնվող Ասկերանի շրջանի Սարդարաշեն բնակավայրում Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները դաշտային կետ են տեղակայել բնակավայրի բնակիչներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին բուժօգնություն ցուցաբերելու համար:

«Այսօր մենք օգնություն ենք ցուցաբերում Սարդարաշեն լեռնային բնակավայրի բնակիչներին՝ մարդասիրական-բժշկական ստուգայցի ձևաչափով։ Այս առաքելությունն արտասովոր է. մենք բժիշկների ենք այստեղ բերել»,-հայտնել է զորախմբի հրամանատարի խաղաղապահ գործունեության գծով տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը։

Նրա խոսքով՝ գյուղ են եկել թերապևտ, վիրաբույժ, ակնաբույժ։

Բնակչության ընդունելության ընթացքում բժիշկներն գյուղի ավելի քան 50 բնակիչների օգնություն են ցուցաբերել:

Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են ռուսական հասարակական և բարեգործական կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաաբաղին տրամադրված մոտ 1500 կգ հումանիտար օգնության փոխանցումը կարիքավորներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: