ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30,434.78 դրամ ԱՐԾԱԹ - 448.59 դրամ ՊԼԱՏԻՆ - 20,679.84 դրամ

Խրամատում քնած հայ զինվորի նկարն արժանացել է World Press Photo-ի հեղինակավոր մրցանակի

Հայաստանը ներկայացնող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորի» նկարը World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում մրցանակի է արժանացել՝ «Ժամանակակից խնդիրներ-մեկ լուսանկարով» անվանակարգում, հայտնում է Panorama.am-ը։

Ինչպես նշվում է նկարի բնութագրում, զինվորը պառկած է խրամատում՝ պոլիէթիլենային ծածկույթի վրա։ Նկարն արվել է արցախյան պատերազմի օրերին Սյունիքի հյուսիսարևելյան մասում, Ներքին Խնձորեսկում,  2020 թվականի հոկտեմբերի 31-ին:

Վաղինակ Ղազարյանը 3 մրցանակակիրներից մեկն է։

«Այս լուսանկարն ինձ հանգիստ չէր տալիս առաջին իսկ օրվանից: Արցախից ստանում էինք շատ ուժեղ աշխատանքներ, բայց դրանք բոլորը հիմնականում կենտրոնանում էին վշտի, կորուստների, հակամարտությունների վրա: Այս մի նկարը, որտեղ ֆիքսված է մի պարզ պահ՝ ընդհանուր կարիքի մասին, շատ հուզիչ էր ու գեղեցիկ լուսանկարված։ Սա հակամարտության ազդեցության վերաբերյալ տարբերվող հայացք էր», - ասել է Քեթի Մորան, National Geographic-ի լուսանկարչության փոխտնօրեն և 2021 թ. ֆոտոմրցույթի ընդհանուր ժյուրիի անդամը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 7 կմ/ժ
11 C°
 
13°  25° 
09.05.2021
  16° 
10.05.2021
Հարցում

Կարո՞ղ են արտահերթ ընտրությունները Հայաստանում ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելք հանդիսանալ: