ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սենատոր Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով

Mark Wilson/Getty Images

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ապրիլի 15-ին դեսպան Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բարձրացրել է հայ ժողովրդին, ներառյալ` հայ ռազմագերիներին վերաբերող առանցքային հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունը, Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի ռազմագերիներին:

«Ես աշխատում եմ Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի խնդիրների վրա արդեն շուրջ 25 տարի, եւ այն, ինչ կատարվել է նախորդ տարի, միանգամայն ողբերգական էր տարածաշրջանում շատերի համար»,-ասել է  Մենենդեսը:

Լսումների ժամանակ սենատոր Մենենդեսը խոսել է նաև ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության կարևորության և հրատապության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրենց տներից տեղահանված հայերի համար անհրաժեշտ օգնության ապահովման կարևորության մասին:

Վիկտորիա Նուլանդը  իր հերթին լիովին համաձայնություն է հայտնել, որ ԱՄՆ-ն պարտավոր է մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին, ներառյալ՝ ականազերծման աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ ապահովել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: