ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք պետք է խոսենք երկրների հետ և ոչ թե երկրների մասին. ԵԽ գլխավոր քարտուղարն Արցախյան հակամարտության մասին

 ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ ողջունել է նախորդ տարվա տարվա նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հրադադարի եռակողմ համաձայնությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Բուրիչն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն է:

«Կողմերը պետք է հարգեն միմյանց և աշխատեն տևական խաղաղության հասնել։ Նստաշրջանի քննարկվող հարցերից է եղել նաև հայ ռազմագերիների վերադարձը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թուլացումը: Մենք պետք է խոսենք երկրների հետ և ոչ թե երկրների մասին։ Երբեմն հարկավոր է անել և մեկը, և մյուսը։ Սակայն ամենալավ կապը երկխոսությունն է։ Սա հիմնական սկզբունքն է մեր կառույցի աշխատանքի համար։ Այս մոտեցումը պետք է կիրառել ամենաբարդ պահերին։ Եվ Ղարաբաղյան հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած իրավիճակում ամենակարևորը երկխոսությունն է»,- ընդգծել է ԵԽ նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: