ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում ապրիլի 24-ին կանցկացվեն հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ

Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներն անցկացվելու են բազմամարդ: Չնայած համավարակին, Ֆրանսիայի հայ համայնքը նախատեսում է մեծ թվով մասնակիցներ ներգրավել՝ ընդգծելով պահանջատիրական ձեռնարկների կարևորությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ այժմ ընթանում են միջոցառումների կազմակերպման աշխատանքներ՝ կատարելով որոշ հստակեցումներ: 

«Մենք կապի մեջ ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետք է աշխատենք, որ պատշաճ ձևով կազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները: Աշխատում ենք, որպեսզի ներկա լինեն կառավարության ներկայացուցիչները, Փարիզի քաղաքապետը, շրջանների ներկայացուցիչները, պատգամավորները: Անշուշտ, պահպանելու ենք հակահամաճարակային կանոնները: Հարգելով օրենքները՝ մենք պետք է կազմակերպենք ապրիլի 24-ի պահանջատիրական միջոցառումները: Չէինք կարող 2021 թվականի ապրիլի 24-ին լուռ մնալ»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Մուրադ Փափազյանի խոսքով, այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին Արցախում հայերի դեմ, անընդունելի է և այդ ուղղությամբ կարևոր շեշտադրումները տեղ են գտնելու Ֆրանսիայում հայ համայնքի կազմակերպած միջոցառումներում, ներկայացուցիչների ելույթներում: Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Թուրքիայի մասնակցության, վերջինիս ծավալապաշտական քաղաքականության մասին, ըստ Մուրադ Փափազյանի, պետք է բարձրաձայնել, աշխատել, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողությունները:

«Ադրբեջանը պատերազմում հաջողություն գրանցեց, որովհետև Թուրքիան իր կողքին էր, ոչ միայն մասնագետներով, տեխնիկայով, այլև ջիհադիստներով: Պետք է շարունակել բարձրաձայնել, քննադատել, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի Թուրքիայի գործողությունները: Հանուն մեր զոհված երիտասարդների պետք է շարունակենք մեր պայքարը: Պետք է աշխատենք հանուն Արցախի վերականգնման: Սա կարևոր է, Արցախը պետք է վերագտնի իր հայկական սահմանները»,-նշեց Մուրադ Փափազյանը:

Ապրիլի 24-ին Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում է կազմակերպվելու կեսօրին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ: Նախատեսված են պահանջատիրական երթեր տարբեր քաղաքներում, կլինեն հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: