ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարց է՝ միայն Սյունիքո՞ւմ են նրան այդպես դիմավորում, թե՞ ցանկացած մարզում. Կարեն Բեքարյան (Tert.am)

Ալիևը ի լուր աշխարհի հայտարարում է, որ եթե այդ միջանցքը չտան, ապա մենք նրանց այստեղից կշպրտենք անգամ ուժով, ինչպես արեցինք Արցախի պարագայում:

Հարթությունները բավականին շատ են, և՛ հուզմունքը, և բարկությունը այնքան շատ է, որ բարդ է հստակ ներկայացնել իրավիճակը, բայց առաջնահերթ պետք է հասկանալ՝ արդյո՞ք նրան այսպես են ընդունում միայն Սյունիքի մարզում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցելությանը:

«Շատ մեծ հարց է՝ իրապե՞ս նրան այդպես դիմավորում են միայն Սյունիքում, որի կադրը մենք տեսնում ենք, թե ցանկացած մարզում հավաքի ժամանակ նրան հենց այդպես են դիմավորում, ուղղակի այդ ողջ գործընթացը նախապես իրականացվում է այնպես, որ մեր որոշ հեռուստաընկերություններ կարողանան կադր ստանալ, որ վարչապետը մանկապարտեզից մինչև միջին հասակի դպրոցականների համար կարողացավ նորմալ հանդիպում կազմակերպել»,- ասել է Կարեն Բեքարյանը:

Նա նաև մեկնաբանեց Ալիևի երեկվա հայտարարությունը և ընդգծել է, որ Հայաստանին բառացիորեն սպառնում են ուժով:

«Մենք երեկ Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ունեցանք ուժի սպառնալիք Հայաստանի տարածքին, այսինքն՝ բառացիորեն տեղի է ունենում հետևյալը. Ալիևը ի լուր աշխարհի հայտարարում է, որ եթե այդ միջանցքը չտան, ապա մենք նրանց այստեղից կշպրտենք անգամ ուժով, ինչպես արեցինք Արցախի պարագայում»,- նշել է նա:

Բեքարյանը իր խոսքում նշել է, որ նոյեմբերի 10-ից ի վեր Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամ ավել լինելը իր տակ ունեցել է շահարկումը հանրության մեջ, որ եթե հանկարծ իշխանությունը փոխվեց, ապա նորից կլինի պատերազմ. «ասում էին՝ եթե ընդդիմությունը գա, ապա կլինի պատերազմ»:

«Որ ստորագրել ես՝ Նախիջևանը միանում է Ադրբեջանի արևմտյան շրջաններին և այդ ճանապարհի վերահսկողությունն էլ անցնում է ռուս խաղաղապահներին, այդ ճանապարհը առանձնատներիդ վրայո՞վ է անցնում: Նա ամեն օր շարունակում է հասարակությանը ահաբեկել պատերազմով»,- ասել է Կարեն Բեքարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: