Գործող իշխանությունը չկարողացավ դիվանագիտական ճանապարհով պահել Արցախի տարածքները, ուր մնաց դրանք ազատագրի օկուպացիայից

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվա այցի նախաշեմին հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որում արտահայտած մի շարք մտքեր ուղղակի հակասում են այս իշխանության կողմից երեք տարի վարած քաղաքականությանը:
Այսպես, Արմեն Գրիգորյանն Արցախյան հակամարտության հետագա կարգավորման համատեքստում հղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից սահմանված հիմնարար սկզբունքների և տարրեի վրա, որոնք կողմերին առաջարկվել են 2007 թվականին: Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բանակցությունները իր կետից սկսելու, Մադրիդյան սկզբունքների պարզաբանման անհրաժեշտության, ինչպես նաև չբանակցելու մասին: Հիմա այդ սկզբունքների մասին հիշելը, բանակցային տրամաբանությունը վերականգնելու մասին խոսելը վերջինիս թիմի կողմից, իհարկե, դժվար թե, լուրջ ընկալվի Մինսկի խմբի համանախագահ երկրների և, ընդհանրապես, որևէ մեկի կողմից:
Չի կարող լուրջ ընկալվել նաև այս իշխանության կողմից նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանների վերականգնամ մասին հայտարարությունները: Վերջին երեք տարիների ընթացքում հնարավոր և անհնար բոլոր առիթներով Հայաստանի գործող իշխանությունը հարվածի տակ է դրել Արցախի սուբյեկտայնությունը, ավելին՝ Փաշինյանը ստորագրել է հայտարարություն, որով հանձնել է իր իրավասության տակ որևէ կերպ չգտնվող Արցախի տարածքները:
Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ խոսը մի թիմի մասին է, որ չկարողացավ դիվանագիտական ճանապարհով պահել այդ տարածքները, հիմա, իհարկե, իրատեսական չէ ակնկալել, որ դիվանագիտական ճանապարհով այն կարող է ունենալ ինչ-որ հաջողություն դրանց ազատագրման հարցում:
Այս հարցում գործող իշխանությունը հաջողություն չի կարող ունենալ ևս մեկ պատճառով. այն իրենց համար այսօր էլ օրակարգային չէ: Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ վերջին երեք տարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները 2018 թվականի իշխանափոխություն է և հետպատերազմյան ներքաղաքական զարգացումները: Ստացվում է, որ տեղի ունեցած պատերազմը, որի արդյունքում ունեցել ենք հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, տարածքային հսկայական կորուստներ, Covid-ի դեմ տապալված պայքարը Անվտանգության խորհրդի քարտուղարի համար առանձնապես կարևորություն չունեն, ինչպես որ կարևորություն չունի Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման խնդիրը:
Վերջինիս համաձայն՝ ինքնիշխանության ցուցիչ է իր կողմից հիշատակված գործընթացներին արտաքին միջամտության բացառումը՝ ոչ թե երկրի անվտանգության ապահովումը: Իսկ ինչպես գիտենք, այս իշխանության քաղաքականության արդյունքում, այսօր Հայաստանը ոչ միայն չի կարողանում կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունները, այլև չի կարողանում ինքնուրույն ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը:
-
09:27
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
-
09:24
Պապիկյանին պարտված ադրբեջանցուն որակազրկել են ՀՀ օրհներգի ժամանակ հարթակից իջնելու համար
-
07:32
Երիտասարդական ԵԱ. Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
-
11:45
ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 1,03 կմ/ժ