ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է. Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բայդենին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համարձակ և ոգևորիչ քայլ է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին ասում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

«Շնորհակալություն, նախագահ Բայդեն: Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում»,- ասված է գրառման մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    27°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: