Ունեմ վստահություն, որ մենք բանակցային ճանապարհով ի վիճակի ենք գոնե նախկին ԼՂԻՄ-ի ծավալով վերականգնել Ղարաբաղի տարածքը: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Շահումյանի շրջանը միշտ եղել է բանակցային սեղանին իմ շրջանում, բայց փաստացի մենք տնօրինում էինք նախկին ԼՂԻՄ-ի տարածքը եւ 7 ադրբեջանական շրջաններ: Խոսքը Շուշիի եւ Հադրութի մասին է առաջին հերթին: Ես այստեղ տեսնում եմ հնարավորություն, հակառակ պարագայում պտերազմի արդյունքների իրավականորեն ճանաչումը նաեւ միջազգային հանրության կողմից դիտռվում է որպես թույլ փաստարկ եւ ոչ լավ փաստարկ: Դա նույնն է, որ մենք 1992-1994 թթ պատերազմից հետո ասեինք՝ մենք հարցը լուծել ենք, չենք բանակցում: Ըստ էության, դա ասվեց եւ դրա պատճառով հրահրվեց պատերազմը: Ասացինք, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ: Բացի այդ հայտարարվեց մի շարք ծրագրեր հարավում եւ փակուղու մտցրեցինք բանակցային գործընթացը, եւ հակառակորդը այլ ճանապարհ, քան պատերազմը հարցի լուծման համար չգտավ:
Այս ամենը հակառակ պատկերով թույլ չտալու համար մենք ունենք բավարար հիմքեր փորձել իրավական, բանակցային ճանապարհով լուծել Շուշիի եւ Հադրութի հարցը: Այստեղ մենք հիմքեր ունենք այդ հարցն առաջ մղելու համար», - հայտարարեց Քոչարյանը, գրում է News.am-ը: