ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ. Զախարովա

© Anton Novoderezhkin/TASS

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդես գալով ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին, փոխանցում է «Թերթ»-ը: 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը շարունակվում է», - ասել է Զախարովան` պատասխանելով Լեռնային Ղարաբաղում խաղապահ զորակազմի հնարավոր ընդլայնմանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատման մեխանիզների մշակմանը վերաբերող հարցերին:

Զախարովան չի մեկնաբանել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, որին ժամանակ կողմերը գնահատել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Զախարովան այսօր հայտնել էր նաև, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այց կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը` Բաքու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: