Վիլյամ Սարոյանի "Կիսալուսնի Ծովածոցը"՝ հայկական նոր ֆիլմում
![]() |
Վիլյամ Սարոյանի չորս նովելներն ամփոփող "Կիսալուսնի Ծովածոցը" ստեղծագործությունը կներկայացվի չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմում: Այն հանդիսատեսի դատին կներկայացվի մարտի 6-ին Մոսկվա կինոթատրոնում: Ռեժիսոր Մարինե Զաքարյանի հեղինակած ֆիլմի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի Ծովածոց կոչվող մտացածին քաղաքում: Ինչպես նշված է Պարալլելս Ֆիլմի, Շարմ Հոլդինգի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածած մամլո հաղորդագրության մեջ, ֆիլմի հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին` ֆիլմի հիմնական առանցքն է: Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում ամենակարևոր բանն աշխարհում` հասկանալու կարողությունը: Տարվա չորս եղանակներին ծավալվող պատմությունները դառնում են գովք` Աստծու ստեղծած աշխարհին և Մարդուն:
Պարալլելս ֆիլմ կինոընկերությունը 2012թ-ից սկսել է առաջին ֆիլմերի աջակցության ծրագիր` ջանալով օժանդակել հայկական նոր կինոալիքի ձևավորմանը: 2012ին ընկերությունը դիմել է Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության իրավատեր Սթենֆորդի համալսարանին և 2013-ին անգլիական Pollinger ltd-ից ստացել է Սարոյանի պատմվածքների էկրանավորման իրավունքը: Նույն թվականին` Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնում, կայացել է "Փասիանի որսորդը" կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որը "Կիսալուսնի Ծովածոցը" ֆիլմի "Աշուն" հատվածն է: 2013ին "Փասիանի որսորդը" ստացել է Ազգային կինոմրցանակաբաշխության ՀԱՅԱԿ մրցանակը` Լավագույն դեբյուտ անվանակարգում: Մասնագետների գնահատմամբ` Մարինե ԶԱՔԱՐՅԱՆԻ ֆիլմը աչքի է ընկնում դասական գրողի ժառանգության հանդեպ հոգատարության ու ինքնուրույն մեկնաբանության համադրմամբ, ինչպես նաև տեխնիկական թարմությամբ և թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ:
2012ից ֆիլմի արտադրությանը աջակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով: 2013թ-ին Պարալլելս Ֆիլմ կինոընկերությունը և Շարմ Հոլդինգը միավորել են իրենց միջոցները` ֆիլմի արտադրությունն ավարտելու համար:
Ֆիլմում իրենց դերասանական խաղով հանդես են գալիս ինչպես փորձառու, այնպես էլ նորահայտ դերասաններ: Ֆիլմում նկարահանվել են Սոս և Կարեն Ջանիբեկյանները, Աշոտ Ադամյանը, Նանոր Պետրոսյանը, Վիվիյեն Բաստաջյանը, Նարինե Գրիգորյանը, Արա Սարգսյանը, Վարդուհի Ռուշանյանը, Մովսես Ստեփանյանը, Կարեն Խաչատրյանը: Պատանիների դերերում նկարահանվել են` Սամվել Վարդանյանը, Ալեքս Բաբայանը, Անի և Սոնա Գալստյանները, Սարգիս Հարությունյանը, Աստղիկ Վարդանյանը, Ամալյա Զաքարյանը:
Ինչ վերաբերում է ֆիլմի նկարահանող անձնակազմին, ապա նշվում է, որ ֆիլմի օպերատորն է Միհրան Ստեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը, հնչունային ռեժիսորը` Լևոն Նավասարդյանը: Ֆիլմում օգտագործված է Come on-a my house երգը` Վիլյամ Սարոյանի խոսքերով, Ռոզ Բաղդասարյանի երաժշտությամբ, որում հնչում է Սարոյանի ձայնը: Ֆիլմի պրոդյուսերներն են` Հովհաննես Գալստյանը, Գևորգ Գևորգյանը, Կարեն Ղազարյանը:
Ավելացնենք նաև, որ երևանյան պրեմիերայից հետո նախատեսվում է "Կիսալուսնի Ծովածոցը" ցուցադրել Երևանյան կինոթատրոններում, ներկայացնել ՀԱՅԱԿ ազգային կինոմրցանակաբաշխությանը, ապա` Կաննի կինոշուկայում:
"Արմեդիա" ՏՎԳ
11.02.2014
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
26.12.2025
0° 0°
27.12.2025
Հարցում

