ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Հայաստանը պետք է շահագրգիռ լինի Մեղրու մաքսատան պահեստի խնդրի արագ կարգավորման հարցում

Անցյալ շաբաթ համաշխարհային լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց Թրամփի օրոք Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների զգալի մասի չեղարկման մասին:

Խոսքը Միացյալ Նահանգների կողմից Թեհրանին պատկանող մոտ 7 մլրդ դոլար ակտիվների ապաարգելափակմանն է վերաբերում, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի կողմից 400 մլն դոլարի հաշիվների նկատմամբ եղած սահմանափակումների կրճատմանը: Ըստ տարածվող տեղեկատվության, Իրանը կողմերից պահանջում է բոլոր սահմանափակումների վերացում, ինչպես նաև Միացյալ Նահանգների վերադարձ իրանական Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, որից 2018թ.-ին միակողմանիորեն դուրս էր եկել:

Ավելի ուշ որոշ պատժամիջոցների կասեցման մասին հայտարարարեց Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարությամբ հանդես է եկել Վիեննայում Միջուկային ծրագրի ճակատագրի շուրջ բանակցություններում Իրանի նկամտամբ պատժամիջոցների մասնակի դուրսբեման շուրջ համաձայնության հասնելուց հետո: Հաղորդվում է, որ դեռ շարունակվում են այդ պատժամիջոցների ամբողջական չեղարկման շուրջ բանակցությունները, բայց սպասումներն այստեղ բավական դրական են:

Պատահական չէ, որ անդրադառնալով Վիեննայում միջուկային ծրագրի հարցով անցկացված բանակցությունների վերջին փուլի արդյունքներին, Իրանի նախագահ Ռոհանին հանդես եկավ լավատեսական կանխատեսումներով՝ կապված երկրի տնտեսական բարգավաճման հետ և հայտնեց պատժամիջոցների ավարտի հեռանկարի մասին:

Հասկանալի է, որ այս ուղղությամբ հետագա զարգացումները դեռ ժամանակ կպահանջեն, բայց նաև պարզ է, որ Իրանը մտնում է տնտեսապես ակտիվ փուլ, այդ թվում՝ վերազգային ծրագրերում:

Հայաստանի համար  տնտեսապես ավելի ակտիվ ու ամրապնդված Իրանը բազում հնարավորությունների պատուհան է ստեղծում: Սա պայմանավորված է նախ հայ-իրանական բարեկամական հարաբերություններով և բազմաթիվ երկկողմ ծրագրերով, որոնք որոշակիորեն սառեցված են այդ թվում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով: Կարևոր է նաև հաշվի առնել տարածաշրջանային զարգացումների այսօրվա խտությունը:

Հիշեցնենք, որ հայ–իրանական համագործակցության հեռանկարների թվում են նաև «Մեղրի» և իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

Ի դեպ, համագործակցության այս հեռանկարը քննարկել են նաև Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, նախարարության՝ 2020թ.-ի դեկտեմբերին կազմակերպված ընդունելության ժամանակ:

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Էկոնոմիկայի նախարարության՝ վերոնշյալ հանդիպումից փոխանցվող «բարի կամքի» ուղղությամբ սպասվող աշխատանքի փոխարեն, մենք ականատես եղանք նախարարի մեղմ ասած անարդյունավետ այցին Իրան (եթե իհարկե չանդրադառնանք տեղում հանդիպումներից մեկի չեղարկմանն ու դրա պատճառների մասին շրջանառվող լուրերին): Այնուհետև Բոինգ ինքնաթիռի հետ կապված սկանդալային պատմությանը:

Իսկ այսօր, երբ  Իրանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է պատժամիջոցների չեղարկման մասին, ինչը կարո՛ղ է և պե՛տք է ընկալվի որպես ազդակ տարածաշրջանային սառեցված և հեռանկարային ծրագրերին նոր թափ հաղորդելու, ՀՀ ՊԵԿ-ի որոշմամբ կասեցվում է Մեղրիում գործող մաքսային պահեստի լիցենզիան:

ՊԵԿ հավաստմամբ սա մաքսային անցակետի աշխատանքի մասով ոչ մի խնդիր չի առաջացնի, և հայտնաբերված տեխնիկական խնդիրները վերացնելուց հետո կվերանայի որոշումը, սակայն այս գործողությունը գործընկերոջ կողմից կարող է ընկալվել՝ որպես բացասական ազդակ, որ այս տարածքում կա անորոշություն, կան խնդիրներ:

Այս պարագայում պետք է հուսալ, որ խնդիրն իսկապես լիարժեք օբյեկտիվ տիրույթում է, և խնդիների շտկումից հետո կվերանայվի նաև ՊԵկ որոշումը: Պետք է նշել, որ պետությունն այստեղ առավել քան շահագրգիռ պետք է լինի հարցին արագ ու թափանցիկ լուծում հաղորդելու համար, այլապես Հայաստանը կարող է ձեռք բերել հերթական լրջագույն խնդիրը մի տեղում, որը մեզ համար ունի որոշիչ նշանակություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
21.09.2021
17°  30° 
22.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: