ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չվերահսկվող չինական հրթիռը հանգստյան օրերին կարող է ընկնել Երկրի վրա

Չինաստանի «Long March 5B» ծանր հրթիռակիրը, որը տիեզերք բարձրանալուց հետո դուրս է եկել վերահսկողությունից, առաջիկա հանգստյան օրերին կարող է նորից մթնոլորտ մտնել և ընկնել Երկիր պատահական տարածքում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Մայք Հովարդը:

«Ըստ Տիեզերական ուժերի հրամանատարության՝ այն մթնոլորտ կմտնի մայիսի 8-ին»,- ասել է նա:

«Հրթիռի՝ Երկրի մթնոլորտ մտնելու ճշգրիտ վայրը կարող է որոշվել դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ»,- ասել է Հովարդը: Միաժամանակ նա նշել է, որ Պենտագոնը ուշադիր հետևում է այն հրթիռի հետագծին, որի բեկորները կարող են ընկնել Երկրի վրա:

Ամերիկացի փորձագետների կարծիքով, հրթիռի թռիչքի արագության պատճառով գրեթե անհնար է հստակ որոշել, թե որտեղ են մնացել նրանից անջատված մասերը: Հանգամանքների նույնիսկ փոքր փոփոխությունները կտրուկ փոխում են նրա հետագիծը:

«Մենք ակնկալում ենք, որ այն մթնոլորտ կվերադառնա մայիսի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում»,- CNN-ին ասել է Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկական կենտրոնի գիտնական Ջոնաթան Մաքդաուելը, և հավելել է. «Այդ օբյեկտը շարժվում է ժամում շուրջ 18 հազար մղոն արագությամբ (մոտ 29 հազար կիլոմետր/ ժամում)  և այս ընթացքում 30 անգամ շուրջերկրյա թռիչք կիրականացնի: Եվ եթե դուք մեկ ժամ սխալվեք կանխատեսման մեջ, ապա հստակ չեք իմանա, թե որտեղ է այն ընկնելու»:

Նա հաստատել է, որ ներկայումս անհնար է որոշել, թե որտեղ են ընկնելու բեկորները:

Նախորդ օրը՝ մայիսի 4-ին, «Ռոսկոսմոսը» հայտարարել է, որ Ռուսաստանի համար ռիսկեր չկան չինական հրթիռի անկման առումով:

Ապրիլի 29-ին Չինաստանն ուղեծիր էր դուրս բերել իր ապագա տիեզերակայանի կայանի մոդուլը՝ օգտագործելով 22 տոննա քաշով «Long March 5B» հրթիռակիրը: Պենտագոնը անհանգստացած է, որ տանող հրթիռի մեծ մասերը, որոնց հետագիծը չի վերահսկվում, կարող են ընկնել Երկրի վրա և վնաս հասցնել, փոխանցում է Panorama-ն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: