ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազանչեցոց եկեղեցու շինաշխատանքները Մայր Աթոռի և Արցախի Թեմի հետ պայմանավորված և համաձայնեցված չեն. Ամարաս վանքի վանահայր

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արցախի Թեմի Ամարաս վանքի վանահայր, տեղեկատվական բաժնի տնօրեն, հարավային թևի հոգևոր տեսուչ՝ Հայր Գեղարդ Հովհաննիսյանի հետ:

 

- Հայր Գեղարդ, ինչպե՞ս կգնահատեք Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները:ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը տաճարի հետ կապված գործողություններն իրականացնում է առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու: Սա ենթադրում է, որ Ադրբեջանը նախապես չի  էլ զգուշացրե՞լ Հայ առաքելական եկեղեցուն շինաշխատանքները սկսելու մասին:  

-Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու շինաշխատանքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արցախի Թեմի հետ պայմանավորված և համաձայնեցված չեն, այլ խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունը ինքնուրույն և ինքնակամ կերպով սկսել է մի գործընթաց, որը ոչ թե վերանորոգության կամ վերականգման աշխատանքներ են, այլ փոփոխություններ են ենթադրում: Ավելին, արդեն տեսնում ենք այդ աշխատանքների արդյունքը։ Մեզ համար, հանրության համար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և համապատասխան կառույցների համար ակներև է, որ Ադրբեջանի այդ գործողությունները նպատակ ունեն հայկական հետքը մաքրելու, հայկականությունից եկեղեցին զրկելու։ Գմբեթի հեռացումը, հուշարձանների հեռացումը և մնացյալ այլ պարագաներ միայն մեկ բան են հուշում՝ վանդալիզմ։

Տեղեկացված չենք, ինչպես նշեցի, և չեմ էլ հիշում մի նախադեպ, որ որևէ հարցով տեղեկացված լինենք։ Ցավալի է, բայց փաստ է, որ Սրբավայրերն ու Եկեղեցիները այլևս իրենց կամքի հորինված գաղափարների արդյունքում վերածվում են ալբանական կառույցի կամ որ ամենից անընդունելի է՝ քանդվում են հիմնահատակ։ Նմանատիպ դեպքեր նույնպես ունենք, օրինակ՝ Ջրականի եկեղեցին։

 

-Ըստ Ձեզ, ընդհանուր առմամբ, ին՞չ պետք է անեն, ի՞նչ քայլերի դիմեն Մայր Աթոռը, ՀՀ և ԼՂՀ իշխանություններն՝ Ադրբեջանի այս քայլերին հակազդելու և հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար:

-Այս հարցի վերաբերյալ կարծում եմ համապատասխան պետական մարմինները պետք է խոսեն, Եկեղեցու կողմից հարցը բարձրաձայնված է, կան արձանագրված նյութեր, որոնք շատ արագ ուղարկվել են համապատասխան կառույցներին։ Իսկ հարցի առաջին մասով կարծում եմ իշխանական պատասխանատու անձինք պետք է խոսեն այդ մասին, պատասխանատվությունը բոլորինս է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: