ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 977,61 դրամ ԱՐԾԱԹ - 386,12 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 320,02 դրամ

Մայիսի 8-ին կտրվի «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության մեկնարկը

TASS

Մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայաստանյան գրասենյակի դահլիճում (ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2) կտրվի «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեության մեկնարկը։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են կազմակերպության պատասխանատուները։

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունն ուղղված է միջազգային կառույցների և իրավասու կողմերի հետ գործակցելով նպաստելու Շուշի քաղաքի և Քարին տակ գյուղի, ինչպես նաև Շուշիի շրջանի այլ տարածքների դեօկուպացիայի հիմնախնդրի լուծմանը, պատմամշակութային ժառանգության և արժեքների պահպանությանը, հանրային և մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը, ինչպես նաև՝ տարաբնույթ ծրագրերի իրագործմամբ աջակցելու բնակիչներին ստեղծված իրավիճակի հաղթահարման ընթացքում:

Միջոցառմանը ելույթներով հանդես կգան կազմակերպության խորհրդի անդամները, համահիմնադիրները, գործընկերները , և կներկայացվեն ՀԿ հիմնադրման անհրաժեշտությանը, պատմամշակութային ժառանգության պահպանության առաջնահերթությանը, հայրենաճաչողության ամրապնդմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
03.08.2021
17°  30° 
04.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: