ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ՄԻՊ-ը միջազգային համաժողովին կարևորել է գերիների վերադարձի համար Բաքվի վրա ճնշման անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին մասնակցել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կողմից կազմակերպված «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ռազմագերիներ և հայ բնակչությանը սպառնացող վտանգները» թեմայով առցանց համաժողովին։
Համաժողովի շրջանակներում բանախոսությամբ հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։
Պաշտպանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, խեղումների և սպանությունների դեպքերը և ընդգծել, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող ցանկացած գերեվարված անձ գտնվում է կյանքին և առողջությանը սպառնացող անմիջական վտանգի ներքո, ուստի խիստ անհրաժեշտություն է հայ գերիների անհապաղ վերադարձը հայրենիք։
Խոսելով միջազգային հանրության անելիքների մասին՝ Պաշտպանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը, նշելով, որ այդ ճանապարհով հնարավոր է ստիպել Ադրբեջանին՝ իրականացնելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները և վերադարձնելու հայ գերիներին։
Գեղամ Ստեփանյանը կոչ է արել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին թե՛ իրենց պետությունների մակարդակով, թե՛ համաեվրոպական մակարդակով շարունակել պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։
Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև հետպատերազմյան հումանիտար իրավիճակը և Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու սպառնալիքները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: