ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն. Վրաստանի վարչապետը՝ Ղարաբաղի հարցի մասին

Վրաստանը վստահ է, որ Ղարաբաղի հարցում խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն, և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում:

Նա շեշտել է, որ Հայաստանին և Վրաստանին կապում են պատմական ու բարեկամական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ ապագա համագործակցությունը ևս այս ոգով կշարունակվի: «Վրաստանը և Հայաստանն աչքի են ընկնում իրենց պատմությամբ, ինքնօրինակ մշակույթով և հետաքրքիր ավանդույթներով: Այս արժեքների վրա պետք է կառուցվի մեր երկրների ապագան, որն ամրապնդվելու է հզոր պետական ինստիտուտների, ժողովրդավարության, թափանցիկ կառավարման, տնտեսական առաջընթացի և նորարարության միջոցով»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Ղարիբաշվիլին նկատեց, որ այս ամենը ձեռք է բերվում միայն խաղաղության ու տարածաշրջանային կայունության պայմաններում: «Մի կողմից կորոնավիրուսի համավարակը, մյուս կողմից Ղարաբաղում պատերազմը, իհարկե նշանակալի դժվարությունների առջև են կանգնեցնել ողջ տարածաշրջանը: Կարծում եմ, որ խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն»,-ասել է նա:

Ղարիբաշվիլին վստահեցրեց, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից, և այդ կուրսը կշարունակվի հետագայում: «Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և զարգացնել տնտեսությունը, առևտուրը, այլ հումանիտար հարցեր: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական և եվրատլանտյան ուղին»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են համագործակցության բոլոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են, որ պետք է ունենան ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնեն առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկեն, համագործակցեն այնպիսի ուղղություններում, ինչպիսին են տրանսպորտը, էկոնոմիկան, նորարարությունները, մշակույթը: «Եվ չնայած, արդեն առկա ինտենսիվ հարաբերություններին, դեռ ունենք զարգացման հնարավորություն»,-նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: